«Ուսումնական ամառը» ողջունում է Ձեզ

և հրավիրում մասնակցելու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմակերպած ստուգատեսային, դաշտային-վրանային, աշխատանքային ճամբարներին Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում, Արցախում:

Реклама
Рубрика: Երևանյան ճամբարներ | Оставить комментарий

Աղավնավանքի ճամբար

img_2060 img_2070

Հուլիսյան արտագնա ճամբարի կազմակերպման մասին

Աղավնավանքի ճամբարի առաջին փուլը մեկնարկեց

Рубрика: Վրաստանյան ճամբար | Оставить комментарий

Ամառային բլոգների ստուգատես

img_2041_0

Կրթահամալիրը հայտարարում է ուսումնական ամառային բլոգների ստուգատես հետևյալ անվանակարգերով.

  • 1-3-րդ* դասարանցու բլոգ
  • 4-5-րդ* դասարանցու բլոգ
  • 6-9-րդ* դասարանցու բլոգ
  • 10-12-րդ* դասարանցու բլոգ
  • շրջանավարտի բլոգ
  • ուսուցչի բլոգ
  • խմբի բլոգ

Առցանց հայտ լրացնողը կարող է ներկայացնել իր կամ ընկերոջ, ուսուցչի, սովորողի բլոգի շաբաթվա աշխատանքը.

  • ընթերցանություն —  քննարկում,
  • ամառային լրատվություն. տանը, բակում, թաղում, քաղաքում նորություններ, իր գնացած վայրի, վայրերի մասին, տեղեկություն,
  • ամառային օրագիր — օրվա մեջ հետաքրքիր դիպվածներ, մտորումներ, հանդիպումներ և այլն,
  • ամռանը կատարած աշխատանքների մասին պատում՝ տանը, այգում, գյուղում, այլուր. ֆոտոպատում՝ նշումներով,
  • ամառային խնդիրներ և լուծումներ…
    կենցաղային-տնտեսական խնդիրներ՝ անհրաժեշտ չափումներով,
    ուսումնական բնագավառների հետաքրքիր խնդիրներ՝ մաթեմատիկական, բնագիտական, լեզվաբանական…
  • ուսումնական այլ նյութեր։

Բլոգի գնահատման ցուցանիշները՝

  • շաբաթվա ընթացքում հրապարակված ուսումնական նյութերի թիվ.
  • շաբաթվա ընթացքում արձագանքների թիվ.
  • շաբաթվա ընթացքում բլոգ մուտքերի թիվ։

Ստուգատեսի արդյունքներն ամփոփվում-հրապարակվում են երկուշաբթի օրերին։ Մրցանակը՝ մասնակցի ընտրությամբ՝ մեկօրյա ճամփորդություն Սևանի հանրային լողափ, որ կազմակերպվում է ամեն երեքշաբթի և հինգշաբթի օրերին, կամ մեկօրյա հայրենագիտական ճամփորդություն Արագած։

* Նկատի ունենք 2015-2016 ուսումնական տարվա դասարանները։ 

Рубрика: Վրաստանյան ճամբար | Оставить комментарий

Վրաստանյան ճամբար-պլեներ կազմակերպելու մասին

1409241706_plener

2015թ. հունիսի 27-ից հուլիսի 1-ը Վրաստանի Շեքվեթելի ամառային ճամբարում կազմակերպվում է «Արվեստը կրթահամալիրում» պլեներային ճամբարը. հայրենագիտական, երաժշտական, նկարչական, լուսանկարչական, ցուցահանդեսային, լողային բաղադրիչներով։ Այդ նպատակով. Читать далее

Рубрика: Վրաստանյան ճամբար | Оставить комментарий

Իզմիրյան խմբի աշխատանքները

11421481_959040740815331_747452431_n

Հունիսի 16-ից-հուլիսի 3-ը յուրաքանչյուր օր (բացի շաբաթ-կիրակի օրերից) ժամը 13:00-ից 14:00-ը տեղի են ունենալու Իզմիրի տիեզերագիտական ճամբար մեկնող սովորողների հավաք-հանդիպումները, որոնց ընթացքում սովորողները մասնակցելու են.

  • անգլերենի դասընթացներին
  • պարի ուսուցման դասընթացներին
  • երգի ուսուցման դասընթացներին

Մասնակիցների ցանկ

Նախնական ծրագիր

Աղբյուր՝ Իզմիր մեկնող կրթահամալիրյան խմբի ղեկավար Լուսինե Բուշի բլոգ

Իզմիրյան ճամբարի պաշտոնական կայք

Միջազգային տիեզերագիտական ճամբարի աշխատակարգ

Рубрика: Իզմիրի ճամբար | Оставить комментарий

Ամառային ուսումնական ճամբար. հաշվետվություն

Ավագ դպրոց վարժարան

Ամառային ուսումնական ճամբար

Հաշվետվություն

image_26Ճամբարի նախապատրաստական փուլ

  • Ճամբարի ծրագրի, բովանդակության անհատական քննարկումներ դասավանդողների, սովորողների խմբերի հետ
  • Նախագծերով, նախաձեռնություններով հանդես գալու դիմում սովորողներին, դասավանդողներին էլեկտրոնային հասեով
  • Համաձայնեցրած ճամբարային ծրագրի ստեղծում, ջոկատների բաժանում

Читать далее

Рубрика: Երևանյան ճամբարներ | Оставить комментарий

Հրավիրում ենք

  • wp_007464Ճամբար-ստեղծագործական հավաք՝ըստ բնագավառի, դասընթացի (օրինակ՝ մաթեմատիկայի-շախմատի-լողի, ծրագրավորողի-տեխնիկական ստեղծագործության, գեղարվեստի, …) 1-օրյա2 և ավելի օրով՝օրական 2-3 ժամով
  • Հանդիպում-քննարկում (մշակույթի գործիչ, մտավորական՝ երևանցի և քաղաքում հյուր
    մեկ հանդիպում
    հանդիպումների շարք
  • Ընթերցանություն-քննարկում
  • fotografiya_5
Рубрика: Վրաստանյան ճամբար | Оставить комментарий

Ամառային դպրոց կրթահամալիրի Բանգլադեշում

Առաջարկում ենք միանալ ամառային դպրոցում գործող հետևյալ խմբերին.

  • Վերապատրաստման դասընթաց
  • Ուսումնական-հետազոտական ամառային նախագծեր
  • Ամառային ակումբ
  • Հետազոտող ուսուցչի անհատական-խմբային աշխատանք

Մանրամասն ծրագրերը կհրապարակվեն ավելի ուշ:

Рубрика: Վրաստանյան ճամբար | Оставить комментарий

Ամառային դպրոց կրթահամալիրի Բանգլադեշում

img_8452

Հրավիրում ենք մասնակցելու ամառային ճամբարի կրթահամալիրում, առաջարկում ենք ուսումնական հարմար, պարտեզային միջավայր՝ շենքում և բակում.

  • Wi-fi. նոթբուք-նեթբուքներ, պրոյեկտոր, ներկայացման հնարավորություն
  • Գրադարան
  • Լող
  • Մատչելի սնունդ, սուրճ
Рубрика: Վրաստանյան ճամբար | Оставить комментарий